Ընդհանուր պայմաններ և դրույթներ

1. Գրանցման պայմաններ AI-Sapiens կոնֆերանսին, հեքաթոնին կամ աշխատարաններին մասնակցելու համար անհրաժեշտ է ամբողջացնել գրանցումը՝ տրամադրելով իրական անուն, էլ․ փոստի վավեր հասցե և հեռախոսահամար։ Մասնակիցն ընդունում է, որ կազմակերպիչներն իրավունք ունեն օգտագործելու տրամադրված էլ․ փոստը որպես հաղորդակցության հիմնական միջոց:

2. Մասնակցության կանոններ և վարքագիծ Արգելվում է հարթակի և միջոցառման ընթացքում ստացված ռեսուրսների օգտագործումը ապօրինի կամ այլ մասնակիցներին վնասող նպատակներով: Կազմակերպիչներն իրավունք ունեն դադարեցնելու կամ մերժելու այն անձանց մասնակցությունը, ովքեր դրսևորում են վիրավորական վարքագիծ կամ խախտում են միջոցառման, այդ թվում՝ հեքաթոնի սահմանված կանոնները։

3. Մտավոր սեփականություն Կոնֆերանսի ընթացքում ներկայացված նյութերը, AI աշխատարանների բովանդակությունը և խոսնակների պրեզենտացիաները պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Դրանց ապօրինի պատճենումը, տարածումը կամ առևտրային նպատակներով օգտագործումն արգելվում է։

4. Պատասխանատվության սահմանափակում Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների կողմից ստացված գիտելիքների և AI գործիքների կիրառման արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի բիզնես ռիսկերի, շահույթի կամ տվյալների կորստի համար։ Ծրագրում ներառված գործիքների օգտագործման ողջ ռիսկն ընկնում է բացառապես մասնակցի պատասխանատվության տակ։