1. Տոմսերի և մասնակցության վճարի վերադարձ AI-Sapiens կոնֆերանսի տոմսերի կամ գրանցման վճարի ամբողջական վերադարձ հնարավոր է իրականացնել՝ միջոցառման օրվանից (մայիսի 30, 2026թ․) առնվազն 14 օր առաջ ներկայացված գրավոր հայտերի դեպքում:

2. Ուշացած չեղարկումներ Միջոցառմանը նախորդող 14 օրերի ընթացքում ներկայացված չեղարկման հայտերի դեպքում գումարի վերադարձ չի իրականացվում՝ կազմակերպչական և լոգիստիկ արդեն իսկ իրականացված ծախսերի պատճառով:

3. Տոմսի փոխանցում Եթե գրանցված անձը չի կարող ներկա գտնվել միջոցառմանը, հնարավոր է տոմսը փոխանցել մեկ այլ անձի: Դրա համար անհրաժեշտ է միջոցառումից առնվազն 48 ժամ առաջ էլեկտրոնային նամակով տեղեկացնել կազմակերպչական թիմին՝ տրամադրելով նոր մասնակցի տվյալները:

4. Միջոցառման չեղարկում կամ հետաձգում Անկանխատեսելի (ֆորս-մաժորային) իրավիճակներում կազմակերպիչների կողմից միջոցառման չեղարկման դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվում է մասնակիցներին: